Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պետք է պատրաստ լինենք ռազմական ուժով դիմադրություն ցույց տալուն. Գրիգորի Այվազյան

Պետք է պատրաստ լինենք ռազմական ուժով դիմադրություն ցույց տալուն. Գրիգորի Այվազյան
23.08.2022 | 07:31

Բերձորն Արցախը Հայաստանին կապող պորտալարն է։ Պետք է վերջնականապես սթափվենք,քանի դեռ ուշ չէ, և մեր մեջ ինքնապաշտպանության բնազդը պետք է խոսի:


Եթե մենք համարենք, որ օգոստոսի 25-ին Բերձորը պետք է դատարկվի, ինչո՞ւ բանակցային սեղանի վրա չենք դնում Հադրութի հարցը։ Իլհամ Ալիևը խոսեց Արցախի ու արցախահայության ճակատագրի մասին, այն է՝ ցեղասպանություն։ Ասաց, որ արցախահայերը ոչ մի կարգավիճակ չեն ունենա։ Ինքն ասում է, թե Արցախի քաղաքացիները կարգավիճակ չեն ունենա, հավասար իրավունքներ կունենան, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները։ Պետք է հիշեցնենք Իլհամ Ալիևին, որ կես միլիոն հայ էր ապրում Բաքվում, որտե՞ղ են նրանց ադրբեջանական անձնագրերը, որտե՞ղ է նրանց 100 մլրդ դոլար արժողությամբ գույքային իրավունքը։ Դրա մասին այսօր առաջին հերթին պետք է հիշեցնենք։ Ես բնիկ բաքվեցու իրավունքով հարցնում եմ՝ ո՞ւր են Բաքվի կենտրոնում մեր բնակարանները։ Եթե ինքն ուզում է Արցախի քաղաքացիներին անձնագրեր բաժանել, ապա ինչո՞ւ չպաշտպանվեցին մեր գույքային իրավունքները Բաքվում։ Այստեղ հավասարության նշան պետք է դրվի, եթե նրանք դրա մասին են խոսում, թող պատրաստվեն կես միլիոն հայության վերադարձին իրենց մայրաքաղաք՝ Բաքու։ Մենք պետք է հասկանանք, որ ինչպես 1988-1992 թվականներին, սա ցեղասպանության նոր կոչ է, Ալիևի հայտարարությունները սուտ են, սա նոր ցեղասպանության նախապատրաստում է։


Երբ ասում են, թե պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններն Արցախի խնդրից Գուցե մոռացել են, որ Ադրբեջանի հետ մեր հիմնական խնդիրը եղել է Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ու դրանից ածանցվող Արցախի հարցը։ Մենք պետք է պատրաստ լինենք համարժեք կոշտ պատասխանի, որի համար անհրաժեշտ է սթափություն, պատրաստակամություն ժողովրդին պետք է նախապատրաստել ճշմարտությանը, ոչ թե կեղծ օրակարգին, որի անունը դրել են «խաղաղության օրակարգ»։ Այն գոյություն չունի եւ չի էլ եղել։ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում իրենց օրակարգում խաղաղություն չկա։ Կա հետեւյալ օրակարգը՝ ՀՀ-ի բզկտումը, ստորացումը, սուբյեկտայնությունից զրկումը, Արցախի վերացումը։ Սա պետք է գիտակցենք եւ համարժեք արձագանքենք քարոզչության, արտաքին քաղաքականության, ռազմական ոլորտում եւ պատրաստ լինենք ռազմական ուժով դիմադրություն ցույց տալու։ Թուրք-ադրբեջանական տանդեմը միայն այդ լեզուն է հասկանում։

Դիտվել է՝ 13225

Մեկնաբանություններ